Մեր մասին

Ընկերության հիմնադրման պատմությունը

Gyumri Fish ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Գյումրիի Չերկեզի ձոր կոչվող  տարածքում: Սկզբնական փուլում Ընկերությունը կենտրոնացել է մանրաձկան արտադրության և վաճառքի վրա՝ տարիների ընթացքում դառնալով Հայաստանի ձկնաբուծության և ձկնային արտադրանքի վերամշակման առաջատարներից մեկը: 

Ընկերության ներկան

Այժմ մեր ընկերությունն ապահովում է ամբողջական արտադրական ցիկլ՝ ներառելով բեղմնավորված ձկնկիթի ստացումից մինչև պատրաստի արտադրանքի աճեցում և վերամշակում՝ արտադրելով տարեկան ավելի քան 1000 տոննա իշխան տեսակի ձուկ: 

Բացի արտադրական ուղղությունից, ընկերությունների խմբի մեջ է մտնում նաև Գյումրիում գտնվող Չերքեզի ձոր ձկնամթերքի ուղղվածությամբ ռեստորանը՝ առաջարկելով բարձրակարգ խոհանոցային փորձ՝ հիմնված մեր արտադրանքի վրա:

Ընկերության արտադրական հզորությունները Հանրապետության տարածքում բաշխված են հետևյալ կերպ․

  • ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ. Մաքրամաքուր, սառը աղբյուրի ջուրը Գյումրին դարձնում է ձկնաբուծության համար ամենահարմար վայրերից մեկը։ Բուծարանը տարեկան արտադրում է  3 մլն մանրաձուկ: Այստեղ է գտնում նաև հայտնի Չերքեզի Ձոր ձկնամթերքի ուղղվածությամբ ռեստորանը:
  • ՄԱՍԻՍ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ. Տաք բնակլիմայական պայմաններըը նպաստում  են Իշխանի ավելի արագ աճին (մինչև 2 կգ և ավել); Այստեղ է գտնվում նաև մեր ձկան վերամշակման գործարանը:
  • ԱՐԱՔՍ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ. Խստաշունչ ձմեռները և տաք ամառները իդեալական պայմաններ են ստեղծում  թառափաբուծության համար. այստեղ տարեկան արտադրում ենք 200 և ավելի տոննա թառափ տեղական և արտահանման շուկաների համար:

Առաքելություն

Մեր առաքելությունն է՝ նվազագույն բնական ռեսուրսներ օգտագործելով՝ սպառողներին մատակարարել բարձրորակ, առողջ և անվտանգ սննդամթերք, որը պատրաստված է սանիտարահիգիենիկ խիստ պահանջներին համապատասխան: Մենք բացառիկ ուշադրություն ենք դարձնում արհեստական նյութերի օգտագործման բացառմանը՝ ձգտելով ապահովել մեր արտադրանքի բնական համն ու սննդային արժեքը, հոգ ենք տանում բնության և շրջակա միջավայրի մասին։

Արժեքներ

Մեր գործուներության հիմքում ընկած արժեքներն են․

  • Պատասխանատվություն – Պատասխանատվությունը մեր սպառողների, շրջակա միջավայրի, գալիք սերունդների նկատմամբ Ընկերության արժեքային համակարգի հիմքն է։ Գործընկերային հարաբերություններում Ընկերության առաջնահերթությունը ստանձնած  պարտականությունները հստակորեն և ժամանակին կատարելն է։
  • Պրոֆեսիոնալություն – Մեր աշխատակիցները իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են, Ընկերությունը մշտապես իրականացնում է աշխատակազմի վերապատրաստումներ՝ միջազգային բարձրակարգ մասնագետների միջոցով։


This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.