Արտահանման Շուկաներ

Մեր արտադրանքը գնահատվում և մատակարարվում է միջազգային խոշոր շուկաներում՝ ներառյալ՝

  • Ռուսաստան
  • ԱՄՆ
  • Բելառուս
  • Ղազախստան
    Արտահանման բոլոր փուլերում մենք պահպանում ենք խիստ որակի վերահսկում՝ ապահովելով, որ արտադրանքը համապատասխանի միջազգային չափանիշներին և պահպանվի իր բնորոշ որակական հատկությունները։

Մեր Առանձնահատկությունները

  • Բնապահպանական տեխնոլոգիաներ
    Մեր ձկնաբուծական գործընթացներում կիրառում ենք բնապահպանական մաքուր տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ կիսափակ համակարգի տեխնոլոգիա՝ մշակված Դանիայում: Այս մեթոդը թույլ է տալիս նվազագույն ջրային ռեսուրսներով ապահովել առավելագույն արտադրանք՝ միաժամանակ ֆիլտրելով ջուրը և պահպանելով դրա մաքրությունը՝ համապատասխան բնապահպանական ստանդարտներին:
  • Ինովացիա
    Մեր ընկերությունը բացառիկ ուշադրություն է դարձնում արտադրության արդյունավետությանն ու որակի վերահսկմանը: Մենք կիրառում ենք ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ձկների առողջ աճը՝ բարձրորակ կերերի օգտագործմամբ: Ջրի որակի պահպանության և մաքրության համար կիրառվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ֆիլտրման համակարգեր՝ ապահովելով սննդամթերքի բարձր որակը:

Գործընկերներ և Տարածում

Բացի մանրածախ ոլորտից, մենք մեծապես ներկայացված ենք ռեստորանային և հյուրանոցային ոլորտներում, որտեղ մեր բարձրորակ արտադրանքը պահանջարկ է վայելում։ Մենք հուսալի մատակարար ենք խոշորագույն ռեստորանային և հյուրանոցային ցանցերի համար, աջակցելով նրանց՝ բարձր որակի ծառայություններ մատուցելու իրենց հաճախորդներին։

«Gyumri Fish»-ի գործընկերների թվում են նաև միջազգային ընկերություններ, որոնցից BioMar-ը  միջազգային ընկերություն է, որը մասնագիտացած է ակվակուլտուրայի համար կերերի արտադրության մեջ։ Այն մատակարարում է կերեր ձկների և ծովախեցգետինների աճեցման համար՝ մեծ ուշադրություն դարձնելով էկոլոգիական կայունությանը և նորարարություններին։

BioMar-ը ներկայացված է տարբեր երկրներում և ակտիվորեն աշխատում է ակվակուլտուրայում բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այս ընկերությունից մենք ներմուծում ենք իշխանի կեր, ինչպես նաև՝  հանդիսանում ենք վերջինիս ներկայացուցիչը Հայաստանում։ 

Մեր մյուս կարևոր միջազգային գործընկերը ամերիկյան  Troutlodge ընկերությունն է։ Troutlodge-ը միջազգային ճանաչում ունեցող ընկերություն է, որը մասնագիտանում է ծիածանափայլ իշխան ձկնատեսակի բեղմնավորված և մատակարարման մեջ։ Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում և համարվում է այս ոլորտի ամենախոշոր մատակարարը, իր արտադրանքը առաքելով ավելի քան 60 երկիր։

Ընկերությունը արտադրում է ծիածանափայլ իշխանի բեղմնավորված ձկնկիթ և ստերջ (բեգոֆոր) ձկնկիթ՝ բաց ջրավազաններում անկառավարելի բազմացումը կանխելու նպատակով։

Այն արտադրության բոլոր փուլերում իրականացվում է խիստ որակական վերահսկողություն։

«Gyumri Fish»-ը հանդիսանում է վերջինիս ներկայացուցիչը Հայաստանում։ 

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.