Excellent Food

Ընտիր կերակուր

Չերկեզի Ձոր Ռեստորանը իդեալական վայր է Ձեր անձնական կամ խմբային ճաշկերույթների համար. Անկախ նրանից, դա բիզնես ճաշկերույթ է, սոցիալական հավաք, հարսանեկան միջոցառում, թե առանձնահատուկ առիթ, դուք կարող եք վայելեք բազմազան խոհանոցը եւ բարձրորակ ծառայությունները մեր ջերմ եւ հյուրընկալ տարածքում.


Fish Farm

Ձկնաբուծարան

1999 թվականին ստեղծված «Չերքեզի ձոր» ընկերությունը խնդիր դրեց վերականգնել ձորի երբեմնի համբավը։ Այստեղ կառուցվեցին ավազաններ եւ, ձորում բխող աղբյուրների սառը ջրի օգտագործմամբ՝ հիմնվեց ձկնաբուծարան։ Ավազանների թիվն ու բուծվող ձկնատեսակներն աստիճանաբար ավելացան։


Horse Riding

Ձիարշավ

Մեր համեղ կերակուրները վայելելուց հետո ակտիվ հանգի՞ստ եք փնտրում։ «Չերքեզի ձորն» ունի տասներկու ձի, որոնք վարժեցված եւ մարդամոտ են։ Կարող եք ձիավարությամբ անցկացնել ձեր ժամանակը։ Նրանք, ովքեր երբեւէ ձի չեն վարել, կունենան մեր ձիապանի օգնությունը։ Ձիապանը կօգնի նաեւ երեխաներին՝ նրանց հետ շրջելով նույն ձիով։


Eco Village

Էկոգյուղ

«Չերքեզի ձորի» հիմնադիր Հմայակ Գեւորգյանն ու նրա թիմը գործունեության շարունակությունը տեսնում են էկոգյուղում, որտեղ այցելուները կարող են զբաղվել ավանդական հողագործությամբ, ձկնորսությամբ, հեծանիվ եւ ձի վարել, մի խոսքով՝ կտրվել ժամանակակից աշխարհից եւ տեխնոլոգիական իրողություններից։


Dessert

Ձուկ աղե մուշտակում

Ձկնային կերակուր

Մեր կողմից առաջարկվող համեղ ուտեստներից մեկը Ձեր ճաշի համար: Վայելեք համեղ Իշխանը, որը պատրասելիս պատել են աղի հաստ շերտով միսը հյութալի պահելու համար: Սա մեկն է երբևէ պատրաստված իդեալական ձկնային ուտեստներից: Պատվիրեք և վայելեք այն Չերկեզի Ձորի հիասքանչ միջավայրում:


Steak

Թոնրի լավաշ

Լավաշ եւ հացերի տեսականի

Վայելեք մեր խոհանոցի թոնիրում պատրաստված ավանդական հայկական լավաշը: Փորձեք Հայաստանի բարակ և փափուկ օրգանական հացը: Ձեզ կզարմացնի այս առողջարար հացի բնական համը անզուգական գինու և հիանալի ձկնային ուտեստների հետ մեկտեղ:


Tomatoes

Գաթա

Հայկական թոնրի գաթա

Առաջարկում ենք նաև գաթա՝ հայկական ավանդական խմորեղեն: Այն նույնպես պատրաստված է թոնիրում, որը Ձեր ընթրիքին աննման համադրություն կլինի սուրճի և անանուխով թեյի հետ: Այն կարծես պատրաստված լինի տանը: Այցելեք և վայելեք հայտնի Հայկական գաթան: