Ձկնաբուծարան

Ձկնաբուծարան Խավիար Արտահանում

Reviewer

Թառափ

Սիբիրյան թառափը հիմնականում հանդիպում է սիբիրի գետերում։ Այս տեսակի ձկները բուծվում են կերակրի եւ սև խավիարի արտադրության նպատակով։ Խորհուրդ է տրվում փորձել խորոված վիճակում, քանի որ ավանդական թոնիրը բացառիկ համ է հաղորդում ձկան այս տեսակին։


Reviewer

Ծիածանային իշխան

Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է, որը բուծվում է երկրի տարբեր շրջաններում, սակայն Չերքեզի ձորի բնական պայմաններն ու սառը ջուրը յուրահատուկ համ են հաղորդում այս ձկանը։


Reviewer

Սեւանի իշխան

Լինելով Սեւանի հպարտությունը, Իշխանն այսօր, ցավոք, վտանգված է։ Չերքեզի ձորում այն աճում է՝ հասնելով առավելագույն չափի՝ 1 կգ։ Սեւանի իշխանը մեծագույն բավականություն է պատճառում ճաշակողներին։


Reviewer

Սպիտակախայտ

Առավել պահանջված է ամերիկացի եւ եւրոպացի հաճախորդների կողմից։ Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն մեծածավալ արտադրական համակարգերում կորցնում է որակական հատկանիշները։ Այս ձուկը սիրում է թարմ ջուր եւ արեւ, ինչը ապահովված է Չերքեզի ձորում։


Reviewer

Կարմրախայտ

Հայերիս լավ ծանոթ այս ձուկը հաճախ են շփոթում լճի իշխանի հետ, մինչդեռ այն սիրում է սառը և ուժեղ ջրի հոսանք։ Ապահովելով ջրի արագ հոսք՝ մոտ 150 լիտր/վրկ, Չերքեզի ձորում ստացվում է բնական կարմրախայտ։

ԽԱՎԻԱՐ

Reviewer

Խավիար

Ինչպես ձկան նույնպես եւ խավիարի դեպքում, գլխավորն արտադրության բնական պայմանների ապահովումն է։ Չերքեզի ձորում արտադրվում է երկու գույնի՝կարմիր և դեղին խավիար, որոնք Հայաստանում լավագույնի համաբավ ունեն։ Դրանք կարող եք գտնել նաեւ Երեւանի խոշոր սուպերմարկետներում։


Reviewer

Արտահանում

Չերքեզի ձորի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան եւ Վրաստան։