Մեր մասին

Dear family Gevorgyan, Thank you very much for everything.
We enjoyed the meal very much.We come from Israel.

- Tanguy

Չերքեզի ձորը, որը գտնվում է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ, Գյումրեցիների համար մշտապես եղել է հանգստի սիրելի վայր։ Երկրաշարժից հետո այն կարծես մոռացված ու լքված լիներ։ Պատճառը՝ մի կողմից, ձորի անբարեկարգ վիճակն էր, մյուս կողմից՝ քաղաքում տիրող հոգեբանական մթնոլորտը։ Երկրաշարժից տասը տարի անց՝ 1999 թվականին, մասնագիտությամբ ճարտարապետ, գործարար Հմայակ Գեւորգյանը ստեղծեց «Չերքեզի ձոր» ընկերությունը՝ խնդիր դնելով վերականգնել ձորի երբեմնի համբավը։ Աշխատակիցների փոքր խմբի հետ՝ Հմայակ Գեւորգյանն այստեղ կառուցեց ավազաններ և ձորում հոսող աղբյուրների սառը ջուրն օգտագործելով՝ հիմնեց ձկնաբուծարան։ Ավազանների թիվն ու բուծվող ձկնատեսակներն աստիճանաբար ավելացան։ Այցելուները հենց ավազանների կողքին ճաշակում էին ձկնատեսակները՝ վայելելով ձորի բնությունը, մաքուր օդը, պաղ ջուրը։ Հետզհետե ձորը ոչ միայն երբեմնի համբավը վերագտավ, այլև նշանավորվեց որպես «Ձկան ձոր»։ Այսօր գյումրեցներից շատերն այդպես էլ կոչում են իրենց մանկության հուշերի սիրելի վայրը։ Կատարված աշխատանքն ու այցելուների մեծ հետաքրքրությունը գործը զարգացնելու լավ նախապայման էր. որոշվեց ստեղծել ձկան ռեստորան։ Այս գաղափարը եւս իրականացվեց աստիճանաբար՝ Չերքեզի ձորի ռելիեֆների, քարի եւ բնական այլ հնարավորությունների օգտագործմամբ։ Զուգահեռաբար ընդլայնվեց եւ զարգացավ ձկան արտադրությունը։ «Չերքեզի ձոր» ռեստորանն՝ իր փորձառու խոհարարների ու մատուցողների կազմով, միաժամանակ կարող է սպասարկել 300 հաճախորդի՝ առաջարկելով ձկան բազմազան տեսականի՝ թառափ, Սևանի իշխան, ծիածանային իշխան, սպիտակախայտ, կարմրախայտ, որոնք մատուցվում են խաշած կամ թոնիրում խորոված ձեւերով։ Մատուցվում է նաեւ երեք տեսակի ձկնկիթ՝ դեղին, կարմիր, նարնջագույն։ «Չերքեզի ձորի» հպարտությունը իշխանի ձկնկիթն է։ Ռեստորանն ունի նաեւ հացի արտադրություն։ Շիրակի դաշտավայրի կարմրահատ ցորենից թխված լավաշն ու բոքոնը եւ տարեկանի հացն էկոլոգիապես մաքուր կերակրացանկի կարեւոր բաղադրիչներն են։ Իսկ ձորի բարձունքներից հավաքված ուրց ու դաղձի թեյը, որ մատուցվում է բնական մեղրով կամ ձորի չիչխանից պատրաստվող մուրաբայով, ամբողջացնում է համային զգացողությունը։


Մեր բարեհամբույր աշխատակազմը

Staff


Staff


Staff